«Ինչպես եք գնահատում Վաշինգտոնում եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Այս հարցին ի պատասխան՝ 22,8 %-ը նշել է՝ լիովին դրական, 19,3%-ը ՝ ավելի շուտ դրական, 13,6 %-ը նշել է՝ ավելի շուտ բացասական, 34%-ը՝ ընդհանրապես բացասական: 7%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 3,3%-ը նշել է, որ տեղյակ չէ, թե նման հռչակագիր կա»,- ասուլիսում ասաց «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որն իրականացվել է օգոստոսի 25-30-ն ընկած հատվածում:
«Մենք տեսնում ենք, որ գերակշիռ պատասխանները բացասական տիրույթում են, մոտ 47%-ը բացասական է արձագանքել հռչակագրի ստորագրմանը, ունենք նաեւ գրեթե 40 %, որոնց պատասխանները դրական տիրույթում են»,-փաստեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքով ճանապարհ տրամադրելը, 17,4 %-ը նշել է լիովին դրական, 18,1%-ը նշել է՝ ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական՝ նշել է 11,3%-ը, 47,6%-ը նշել է՝ ընդհանրապես բացասական: Հարցին դժվարացել է պատասխանել 5,6%-ը: Փաստորեն, շուրջ 60%-ը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհ կամ միջանցք տրամադրելուն:
Կարդացեք նաև
Հարցին՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը կնպաստի՞ երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում, 15,8%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 22,8%-ը՝ ավելի շուտ այո, 13,5%-ը՝ ավելի շուտ ոչ, 41,6%-ը՝ միանշանակ ոչ; Հարցին դժվարացել է պատասխանել 6,3%-ը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ