Ըստ հրապարակված տեղեկությունների, Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման: Ո՞ր դատողության հետ եք առավել համաձայն: Gallup International Association-ը հարցումներ է իրականացրել հանրության շրջանում օգոստոսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, որեւէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա: Այս դատողության հետ համաձայն է հայաստանցիների 58 %-ը:
25,1%-ը համոզված է, որ դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, եւ անկախ փոփոխությունից՝ Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու: 12,2%-ը նշել է, որ կողմ է քվեարկելու ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա կբերի իրական եւ երկարաժամկետ խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Հարցվածների 4,7%-ը դժվարացել է պատասխանել:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ