Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 1,5 ամիս է, ինչ ՍԴ-ն ձգձգում է. վարույթ չի ընդունել «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ օրենքի սահմանադրականության հարցով ընդդիմադիր խմբակցությունների դիմումը. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 05,2025 15:52

ՍԴ-ն չի շտապում պարզել «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Արդեն 1,5 ամիս է, ինչ ՍԴ-ն ձգձգում է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու հարցը, ասել է թե՝ կառույցը չգիտի՝ ինչպես վարվել դիմումի հետ, ստիպված ձգձգում է՝ խախտելով օրենքով նախատեսված ժամկետները։

Դիմումատու Արծվիկ Մինասյանը կասկածներ ունի՝ ՍԴ դատավորների կողմից Սահմանադրական արդարադատություն իրականացնելու լիազորություններից հրաժարվելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և ինչի էր կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։ Այժմ ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող, միևնույն ժամանակ, միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ՝ կասեցվի նաև օրենքի գործունեությունը՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը։

Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չի կայացվել, համենայն դեպս՝ ՍԴ կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա, ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկանում է դիմումատուներից՝ նրանք ևս պատասխան չեն ստացել։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930