Լրահոս
Օրվա լրահոսը

Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս  հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները

Սեպտեմբեր 05,2025 17:43

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սեպտեմբերի 4-7-ը Մայր Աթոռում անցկացվող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովին մասնակցող Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս  հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները, սերտացնելու միմյանց միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու եղբայրության ոգու ամրապնդման ուղղությամբ։ Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայոց Եկեղեցու և Քույր Եկեղեցիների, հարանվանությունների ու միջեկեղեցական տարբեր կառույցների միջև առկա են ջերմ փոխհարաբերություններ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց նաև Եկեղեցիների պետերին ու հոգևոր առաջնորդներին դժվարին ժամանակներում  Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու զորակցության համար։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող ներկաների հարցերին։

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930