Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ

Սեպտեմբեր 05,2025 17:50

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։ Երևանում փառատոնն անցկացվում է Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ շենքի կամարաշարում սեպտեմբերի 5-7-ը: 

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, գրքասերներ: Հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել հրատարակչությունների գործունեությանն ու ներկայացված գրքացանկին, զրուցել հրատարակիչների ու ընթերցասերների հետ:

Գրքի տոնավաճառին մասնակցում են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % պարտադիր զեղչով։

Փառատոնի ծրագրում նախատեսված են 50 միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:
Փառատոնի ծրագիրը՝ https://www.evnbookfest.com/:

Նշենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի նաև մարզերում, մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ Գյումրիում, հոկտեմբերի 4-ին՝ Կապանում:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930