Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր էրեխեքին վստահել են իրենց նմաններին»․ ծնողների նյարդերը չդիմացան 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նիստին

Սեպտեմբեր 05,2025 18:25

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում շարունակվող Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի դատաքննության գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը փաստելով, որ հարցաքննվող վկա, 2-րդ բանակային կորպուսի հակահրդեհային ծառայության պետ Կամո Ավագյանը դատարանի դահլիճում ցուցմունք տալով՝ հայտնել էր, որ ինքը դիմել է Կամո Ավագյանին, որ իր վրայից հակահրդեհային ծառայության պարտականությունները հանեն հարցրեց՝ հիշո՞ւմ եք այդ օրը ինչ պարագայում այդ խոսակցությունը եղավ ու նշեց․ «Հիշո՞ւմ եք՝ Ձեզ հետ այդ պահին ինչ էին անում, որ ջղայնացած էդ արտահայտությունն արեցի, որ էս անտերները հանեք իմ վրայից։ Ես ու Դուք կրակմարիչները չէինք կարողանում բարձրացնել, դնել մեքենայի վրա, բանվորներն էլ չէին կարողանում։ Էդ խոսակցությունը դրանից եղավ»։

Հետո հարցրեց՝ նախկին դրույթային հրամանում իմ անունը տեսե՞լ եք, Կամո Ավագյանը պատասխանեց՝ ոչ, Մառլեն Սարգսյանն էլ ասաց․ «Բա որ իմ անունը չեք տեսել, քննիչի մոտ ինչի՞ եք իմ անունը տվել։ Քննիչին ինչի՞ եք հստակ ասել, որ հակահրդեհային ծառայության պետ եմ հանդիսացել և դիմել եմ, որ իմ վրայից հանեք այդ պարտականությունները»։

Այնուհետև անդրադառնալով Կամո Ավագյանի այն փաստմանը, թե Մառլեն Սարգսյանի տանն են խոսակցություն ունեցել, Մառլեն Սարգսյանն ասաց․ «Իմ տան մեջ, երբ գնացել ենք մեր տուն, դրանից մոտ կես ժամ հետո ի վիճակի եղե՞լ եք ինչ-որ բան հիշելու»։ Կամո Ավագյանն ի պատասխան ասաց, խի՞ ի վիճակի չեմ եղել։

Այս լսելով դատարանի դահլիճում մահացած զինծառայողների ծնողների նյարդերը տեղի տվեցին ու դահլիճից նրանցից մեկն ասաց․ «Մեր էրեխեքին վստահել են իրենց նմաններին»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբեր 19-ին՝ ժամը 12։00-ին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930