Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»․ Ռուբեն Ռուբինյան. factor.am

Սեպտեմբեր 05,2025 22:33

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ին տված հարցազրույցում հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, թե, իբր, ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։

«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»,- ասում է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը հանրությանը խաբել են, թե Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տրամադրում, միաժամանակ չեն ասում, որ ՀՀ-ն էլ ճանապարհ է ստանում։

Ռուբինյանը շեշտում է, որ չի՛ կարող ՀՀ մաքսային ծառայությունը չլինել ՀՀ պետական սահմանին, հետևաբար, խոսել միջանցք տալու մասին, ըստ նրա, պարզապես ստախոսություն է։ Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հանդիպմանը՝ Ռուբինյանն ասում է․ «Փաշինյանը և Ալիևը հայտարարեցին՝ կոնֆլիկտն ավարտված է․ բայց խաղաղությունը պիտի անշրջելի դառնա»։

Ըստ Ռուբինյանի՝ Շահրամանյանը, որը հրամանագրով հայտարարեց ԼՂ-ի լուծարման մասին, իրականում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագիծն էր․ «Իրենք էին նրան ԼՂ-ում նախագահ դարձրել, հետո էլ լուծարեցին․ դա ուրացո՞ւմ չէր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930