Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում նշել է՝ Մոսկվան քննարկել է Հայաստանի հարավում տրանսպորտային ուղու հարցը Երևանի հետ, և Մոսկվան կարծում է, որ այն կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը։
«Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք Երևան կատարած իմ այցի և Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք ունենք պատկերացում, թե ինչպես է դա լինելու։ Նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ լինի, այն նաև կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապին։ Մեր գնահատականներով՝ սա, հավանաբար, կլինի մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհը»։