Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսներ վառել անգամ Քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է․ Հովհաննես Խուդոյան

Սեպտեմբեր 06,2025 14:50

«Ավտոբուսներ վառել և այլն, նման բան նույնիսկ Քննչական կոմիտեի մանիպուլացված ձայնագրություններում գոյություն չունի։ Մարդիկ սուտ ու կեղծիք են տարածում, հորինում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը։

Նշենք, որ Բագրատ սրբազանի և 17 անձանց քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում նա նույնպես առկա է։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրացրեց՝ նույնիսկ Քննչական կոմիտեի հաղորդագրություններում նման բան գոյություն չունի, դա ՔՊ-ի հորինածն է․ «Այն, ինչ Քննչական կոմիտեն հրապարակել է, մասամբ խեղաթյուրված երկխոսություններ են, մասամբ կես ճշմարտություններ՝ հատվածական տեղեկություններ։ Ես մի առանձին հատված հրապարակել էի, որ և′ Քննչականի պետը, և′ գլխավոր դատախազն ասում են՝ մարդիկ պլանավորել են տուկեր վառել, բայց իրենք լռում են այն մասին, որ մի քանի օր հետո քննարկումներում էլի խոսք կա, որ ասում են՝ որոշեցինք, որ դա չենք անում։ Խոսակցությունների մեջ մեկն ասում է՝ պարեկներին կարելի է կանգնեցնել, վրաներից գոտիները հանել, բայց իրենք պատասխանում են՝ դա պետք չէ։ Այս մարդիկ մտագրոհների ընթացքում ամեն մեկը մի միտք է առաջարկում, և խմբի կազմով քննարկվում է։ Մեկն էլ ասում է՝ մի սալյուտ կա, նռնակի տեսք ունի, ասում են, չէ, դա պետք չի, քանի որ ոստիկանությունը կարող է շփոթել իրական նռնակների հետ։ Էս մեկից հրաժարվում են, որ վտանգավոր բան չպարունակի։ Եղել է քննարկում, որտեղ ներկա անձանցից մեկը դժգոհություն է հայտնում ու ասում՝ եկեք ավելի վճռական գործողություններ կազմակերպենք, պատասխան է հնչում, որ հիմա պլանավորում ենք խաղաղ անհնազանդություն։ Քննչականի տարածած հաղորդագրության մեջ կար մի բան, որ մենք պլանավորում ենք այս գործողությունները, իրենց սղագրության մեջ վերջին երկու բառը կտրած է՝ օրինական եղանակով բառերը, այս բառերը պահել են և ձայնագրությունը հրապարակել։ Ցանկացած գործողություն, որը քննարկվել է, հաջորդող օրերին հերքվել է իրենց իսկ կողմից։ Իրենք, ունենալով երկու տվյալ, վերցրել են միայն սա, մեղադրական եզրակացության մեջ դրել, հանրությանը ներկայացրել են սա և չեն ներկայացրել հաջորդ հարցը, որ հետագայում հրաժարվել են այդ մտքերից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930