Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է՝ հեղափոխություն արեք, բայց մարդկանց սպառնում են․ ով մեզ բարև է տալիս, հետևից գնում են»․ Գառնիկ Դանիելյան

Սեպտեմբեր 06,2025 16:10

«ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորներն ասում էին՝ մարդկանց պիտի գնդակահարեին, պլանավորվում էր ահաբեկչություն և խոսում էին նրա մասին, որ ինչ-որ ավտոբուսներ պիտի այրվեին, գործողություններ կատարվեին՝ ահաբեկչական ակտեր։ Ես այդ օրերին ԱԺ-ում տեսնում էի կոնկրետ ուղղորդում իրավապահ համակարգի վրա։ Սկսած ոստիկանությունից, քննչական մարմնից, նաև դատախազությունում աշխատողներից, իրենք ՔՊ իշխանության ճնշման տակ էին գործում, իրենք իրար հերթ չտալով խոսում էին դրա մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի և 17 կալանավորված անձանց քրեական գործին։

Նա ցավով նշեց՝ բաներ էին վերագրում թե′ սրբազան հորը, թե′ ակտիվ դերակատարում ունեցող մարդկանց, որոնք իրենց հետ ընդհանրապես կապ չունեն․ «Հայտարարում էին, թե սրբազանը մարդկանց խորը անասունի տեղ է դնում և այլն։ Տենց բաներ գոյություն չունեն։ Մեր հասարակությունը պետք է իմանա սրա մասին։ Երկու ամիս առաջ էս մարդիկ ստերի մի ամբողջ շարան են արել՝ կոնկրետ ուղղորդելով իրավապահ համակարգին, և հիմա չեն կարողանում տակից դուրս գալ։ Այս ամենից հետո ի՞նչ որոշումներ պիտի կայացնեն»։

Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ի կողմից ամբողջությամբ պլանավորվել և տեղեկատվական ահաբեկչությունն արվել է՝ շատ լավ հասկանալով, թե ինչի հետ գործ ունեն։

Հարցին՝ եթե ինչպես իրենք են նշում, նույն գործողություններն էին պլանավորում, ինչ ՔՊ-ականները ժամանակին իրականացրին հեղափոխություն անելու համար, հետևաբար ինչո՞ւ նրանց մոտ ստացվում է, իսկ իրենց մոտ՝ ոչ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Էս մարդը գնացել, ծրագրեր է անցել, եկել, ստեղ ոչ մեկ որևէ մեկին չի ասել՝ աչքիդ վերևը ունք կա։ Ոչ մեկ էդ ժամանակահատվածում որևէ մեկին ճնշման չի ենթարկել, իրավապահ համակարգից իրենց հետևից չի գնացել։ Մեկը, որ մեզ բարև է տալիս, նրա հետևից գնում են։ Սենց բան երբեք չի եղել»։ Գառնիկ Դանիելյանը ահազանգեց՝ մարդիկ իրապես կաշկանդվում են․ «Ասում է՝ դուրս եկեք, հեղափոխություն արեք, բայց կոնկրետ պատասխանատու կերպով հիմա ասում եմ՝ ոստիկանություն, ԱԱԾ, այլ ուժայիններ, որոնք տարբեր մեր հայրենակիցների, տարբեր բողոքի ակցիաների են ուզում մասնակցել, սպառնում են, ասում՝ մի մասնակցեք, խնդիրներ կունենաք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930