Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի հարցաքննվել որպես վկա «գյուլլելու» մասին խոսակցության մասնակից Հովհաննես Ավետիսյանը․ քարոզչական փուչիկը կպայթեր

Սեպտեմբեր 06,2025 17:10

«Ստանալով քրեական վարույթի նյութերը՝ տեսանք, որ պարոն Ավետիսյանին նույնիսկ որպես վկա չեն հրավիրել հարցաքննելու։ Պատկերացնում եք՝ ամենասկանդալային կտորն է երկխոսության, Քննչականն ունի տվյալ, որ երկու հոգի խոսում են մարդկանց գնդակահարելու մասին, և այդ երկխոսության մասնակիցներից մեկին նույնիսկ հարկ չեն համարում կանչել, հարցաքննել, թե ինչ եք խոսում»,- հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ իրավապահները բոլորի հետևից եկան, բացի Հովհաննես Ավետիսյանի, որն էլ հենց «գյուլլելու» մասին խոսակցության մասնակիցներից է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ըստ փաստաբանի, իհարկե, առաջին հայացքից դա տարօրինակ է, բայց երբ նայում ենք գործի ամբողջ նյութերին, միանգամից հասկանում ենք․ «Քանի որ ձեռքի տակ ունեն բոլոր ձայնագրությունների բնօրինակները, գիտեն՝ կանչեն հարցաքննության, անձը պատմելու է այն ամենը, ինչ իրենք ունեն, ինչը խաղաղ անհնազանդության մասին է»։

Նա տեղեկացրեց՝ նոր նյութեր է բերել գործից, որ ի տնօրինում հանձնի Հովհաննես Ավետիսյանին․ «Այդ նյութերում երևում է, թե ինչպես է ինքը՝ որպես փորձագետ․ քննչականն էլ է իրեն համարում փորձագետ, փորձում ոչ բռնի, խաղաղ անհնազանդության ակցիաների վերաբերյալ դասախոսություններ ընթերցել մի խումբ անձանց համար, և այդ ամբողջ տեքստից պարզ կլինի, որ օրինական գործողությունների մասին է խոսքը»։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ եթե Հովհաննես Ավետիսյանին Քննչականը տաներ կալանքի, այս տեքստերը պիտի տակը դնեին․ «Իրենք նորից պիտի հարցաքննեին նրան, ինքը ևս մեկ անգամ հատկապես զգայուն երկխոսության վերաբերյալ իր պիտի հարցաքննությամբ հայտներ, էդ տվյալներն ամենայն հավանականությամբ մեզ ավելի շուտ էին հասանելի դառնալու նախաքննության ընթացքում, ու իրենց քարոզչական փուչիկը շատ ավելի շուտ էր պայթելու։ Խիստ զարմացանք, որ տեսանք նույնիսկ՝ որպես վկա չի հրավիրվել դեպքերին անմիջապես մասնակից անձը»։

Հովհաննես Ավետիսյանն էլ վստահեցրեց՝ ինչքան ուզում է՝ գաղտնալսեն, ինքը խոսում է նույն բաների մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930