Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է պոլսահայ մտավորական, արեւմտահայ գրականության, մամլո ջահակիր, Պոլսո «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատտեջյանը․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբեր 07,2025 00:09

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիմա կորստի մասին։ Թանկ կորուստ բոլորիս համար։ Մահացել է պոլսահայ մտավորական, արեւմտահայ գրականության, մամլո ջահակիր, Պոլսո «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատտեջյանը։

Հայաստանցիներս հանգուցյալի վաստակի, գործի, առաքելության մասին քիչ գիտենք։
Նա իր ուսերին կրեց դժվարին բեռ՝ Պոլսում հայերեն թերթի անխափան տպագրություն, պոլսահայ մտավորականության գործի շարունակում…

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Խմբագրապետ, գնա հարազատ մարդկանցդ՝ Զահրատին, Զարիֆյանին ու մյուսներին միանալու։
Շատ հարցերում համաձայն չէինք, բայց հաճելի էր քեզ «Երկիր Մեդիայում» հյուրընկալել ու երկար զրույցներ ունենալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930