Լրահոս
Օրվա լրահոսը

Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները. Ամալյա Գրիգորյան

Սեպտեմբեր 07,2025 11:55

ՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան:

Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք  Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում

Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930