Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախալի է, որ դուք հետևողական աշխատանք եք իրականացնում՝ ուղղված ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը

Սեպտեմբեր 07,2025 18:41

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։

«Անցած տարիների ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) համախմբել է հայ համայնքները մեր երկրի ողջ տարածքում՝ բազմակողմանի, պահանջված գործունեությամբ և պետական մարմինների հետ արդյունավետ երկխոսությամբ զգալիորեն ամրապնդելով իր հեղինակությունը։

Ուրախալի է, որ դուք հետևողական աշխատանք եք իրականացնում՝ ուղղված ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը, ռուսաստանյան հասարակության մեջ հայկական սփյուռքի ինտեգրմանը։ Մեծապես ձեր կազմակերպության ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում բովանդակային մշակութային, կրթական, լուսավորչական նախագծեր, իրականացվում են կարևոր նախաձեռնություններ՝ երիտասարդական քաղաքականության և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում։ Եվ, իհարկե, առանձնահատուկ կցանկանայի նշել այն նշանակալի աջակցությունը, որ ՌՀՄ-ն ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին, վետերաններին, նրանց ընտանիքներին և հարազատներին։

Համոզված եմ, որ այս տոնական միջոցառումները կանցնեն պատշաճ մակարդակով և կմեկնարկեն նոր հեռանկարային գաղափարներ ու նախաձեռնություններ», – նշված է Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930