Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում

Սեպտեմբեր 07,2025 22:22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է «Սաադի» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական և պատմամշակութային հիմքերի վրա ձևավորված բազմակողմ համագործակցությունը՝ ընդգծելով դրա խորացման անհրաժեշտությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել տարածաշրջանային լեզուների, այդ թվում՝ պարսկերենի ուսուցման խթանմանը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի 13 դպրոցում իրականացվում է պարսկերենի ուսուցում։

Կողմերը քննարկել են Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնման և զարգացման հնարավորությունները հանրակրթության և բուհական համակարգերում։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պարսկերենի ուսուցման և հետազոտությունների իրականացման առումով կարևոր հարթակ կարող է հանդիսանալ նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահվող հնագույն ձեռագրերը գիտական հետազոտությունների հարուստ պաշար են:

Ղոլամ Ալի Հադդադի Ադելը ողջունել է հայաստանյան պատվիրակության այցը և ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվական կրթություն է, այլև խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացների կազմակերպման հնարավորությունները, Իրանում պարսկերենի ուսուցման նպատակով կրթաթոշակային ծրագրերի ներդրման հեռանկարները, ուսումնական նոր նյութերի և դասագրքերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930