Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին սոցիալական պաշտպանության վարչությունը մանրամասներ ներկայացրեց նախադպրոցական հաստատություններում նոր՝ հուզական ինտելեկտի զարգացման ներդրման պիլոտային ծրագրի մասին:
Տիգրան Ավինյանն ասաց, որ մարդկանց հաջողությունները մեծապես կախված են այդ հմտությունների զարգացումից, ինչի մասին փաստում են գիտական աշխատությունները:
«Շատ դեպքերում , եթե մեզ թվում է, որ ինտելեկտուալ, բարձր IQ-ով մարդիկ հաջողակ են լինում այս կյանքում, իրականում միշտ չէ, որ այդպես է: Մարդկանց հաջողությունն ավելի շատ է կախված մարդկանց հուզական ինտելեկտի զարգացումից, եւ հատկապես՝ ճիշտ ժամանակում զարգացումից: Սա է այս տարիքի երեխաների մոտ ծրագիրը ներդնելու նպատակը: Եվ եթե մենք ամեն ինչ ճիշտ իրականացնենք, վստահ եմ, որ կունենանք դրական արդյունքներ, եւ մեր նախադպրոցական հաստատություններում, եւ մանկապարտեզներում երեխաները այդ տարիքից կսկսեն ճանաչել իրենց հույզերը, հաղորդակցվել ու կոնֆլիկտները լուծելու ճիշտ ձեւեր գտնել»,-նշեց Ավինյանը:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ