ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ տեղեկացրել եմ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իմ ճեպազրույցը՝ երբ խոսում էի Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ Նրա վարքագիծը խախտում է ոչ միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն, այլև` լրագրողների իրավունքները։


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ


















































