Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակի փոստի շենքը մասնավորեցվում է

Սեպտեմբեր 08,2025 13:45

Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկում ավելացնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալում ընդգրկված են ՀՀ սեփանակություն հանդիսացող, քաղաք Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն ու դրա զբաղեցրած հողամասը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը բխում է Պետական գույքի կառավարման ռազմավարությունից, եւ ընկերության մասնավորեցման արդյունքում հնարավորություն կընձեռվի իրականացնել գույքի բարելավման եւ դրա կառավարման արդյունավետության բարձրացման որոշակի միջոցառումներ:

Զեկուցողը պարզաբանել է, որ հարցը վերաբերում է Հանրապետության հրապարակում գտնվող փոստի շենքին: «Քանի որ շենքն ունի պատմամշակութային եւ ճարտարապետական մեծ արժեք, մենք սովորական ընթացակարգով չենք իրականացնում դրա մասնավորեցումը: Հիմա մրցույթ ենք իրականացնում՝ ընտրելու, ցանկալի է, միջազգային մեծ հեղինակություն եւ փորձ ունեցող խորհրդատվական կազմակերպություն, որը կվերլուծի գույքի լավագույն օգտագործման հնարավորությունները, ներդրումային պոտենցիալը, հնարավոր ծրագրերը, որոնք կարող են իրականացվել այդ գույքի ներդրմամբ»,- ասել է Առնակ Ավետիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930