8-ը սեպտեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն շարունակում է ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում՝ նպատակ ունենալով հաճախորդներին ապահովել առավել հասանելի և հարմարավետ սպասարկմամբ։ Ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնն իր դռներն է բացել Մեգամոլ առևտրի կենտրոնում (հասցե՝ Գայի պողոտա 16): Կենտրոնը բաց է ամեն օր՝ 10:00-22:00-ն։
Նոր մասնաճյուղի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերելու Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային և ֆիքսված կապ, ինտերնետ և հեռուստատեսային լուծումներ, ինչպես նաև ծանոթանալու նորագույն սարքավորումների և աքսեսուարների լայն տեսականուն։ Սպասարկող թիմը պատրաստ է արագ և անհատական մոտեցմամբ աջակցելու բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։








Վաճառքի և սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 79-ի: Դրանց հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարդացեք նաև
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։


















































