Մշտադիտարկվել են վերականգնվող մի շարք հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Շիրակի մարզի Երերույքի և Կոտայքի մարզի Պտղնու տաճարներ, որոնցում նախարարության պատվերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Երերույքում մասնագետները ծանոթացել են տաճարից ոչ հեռու գտնվող կառույցի վերականգնման աշխատանքներին (փոքր դամբարան կամ ջրի ավազան)։

Կարդացեք նաև
Պտղնավանքում ևս հնագետի հսկողությամբ մաքրվել է ամբողջ տարածքը՝ եկեղեցու ներսը և դուրսը, նոր հայտնաբերված քարերը փռվել են տարածքում չափագրության և համարակալման նպատակով:


Մասնագետները հերթական անգամ այցելել են նաև Վաղարշապատ քաղաքի Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցու (Սբ Մարիանե) պեղավայր, որն առաջիկայում բարերարի միջոցներով կամրակայվի և կնորոգվի։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ






















































