Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը շարունակում են բոյկոտել ու չլրացնել հայտարարագրերը։ Այս մասին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Վերջին հարցումն ուղարկել ենք մեկ շաբաթ առաջ, կարծում ենք՝ 100 հազարի շրջանակում կլինի հայտարարագիր լրացրած անձանց քանակը: Նրանք այն անձինք են, ովքեր ստիպողաբար ու պարտադրաբար են լրացրել հայտարարագրերը։ Այսինքն՝ պետական ոլորտում աշխատող աշխատակիցներն են։ Նրանցից հիմնականում ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ ստիպում են, այդ թվում՝ նախարարությունից մարդիկ են գալիս մեր կողքը նստում, ստիպում իրենց ներկայությամբ լրացնենք։ Սպառնում են, որ հիփոթեքային վարկերի եկամտային հարկը չեն կարող հետ ստանալ, որը անհեթեթություն է, օրենքում նման կետ չկա։ Այսինքն՝ ստում են, մոլորության մեջ են գցում, որ մարդիկ հայտարարագիր լրացնեն»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Նա կարծում է, որ նոյեմբերի մեկից հետո ՊԵԿ-ը կխուսափի հայտարարագիր չներկայացրած անձանց տուգանել որովհետեւ «դա իրենց համար կլինի քաղաքական ինքնասպանություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պայքար է իրականացնում հայտարարագրման համակարգի ներդրման դեմ։ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ համակարգի ներդրումը կչեղարկվի։ Նաիրի Սարգսյանը հավելեց, որ կավելացնեն իրենց գրասենյակների թիվը, որպեսզի հնարավոր լինի հայտարարագիր չներկայացրած անձանց շահերը նոյեմբերի 1-ից հետո պաշտպանել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ