Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Սեպտեմբեր 08,2025 15:55

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Չելմսֆորդ քաղաքի Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանի։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Խաչատուրն ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց եկեղեցու համայնքը, լինելով հնագույններից մեկն ԱՄՆ-ում, ամուր է պահել իր ինքնությունը, հավատքն ու հայրենասիրական ոգին։ Տեր Հայրը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, հավելեց, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և հայրենիքի հետ կապը զորացնելու համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին, գոհունակությամբ անդրադարձավ համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝ պահպանել իրենց ինքնությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ նրանց ավանդն այսօր էլ պտուղ է տալիս նոր սերունդների կյանքում, որոնք շարունակում են ակտիվ պահել համայնքի ազգային-եկեղեցական կյանքը։
Նորին Սրբությունը պատգամեց ուխտավոր հայրոդիներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքը և ամուր պահել կապը հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930