Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկները մեկ շաբաթվա ընթացքում Երեւանում գրանցել են 5459 խախտում, իսկ մարզերում՝ 13939

Սեպտեմբեր 08,2025 16:55

Սեպտեմբերի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5459 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 205 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1153, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 15, վարելու ընթացքում ծխելու՝ 504, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 344, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 232 և 1968 այլ իրավախախտում։

127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 76-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 78-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13939 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 315 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 221 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 495, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 3919, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 212, վարելու ընթացքում ծխելու՝ 475, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 67, արագության գերազանցման՝ 2280 և 3526 այլ իրավախախտում։ 382 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1006-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 472-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 24 բեռնատար, 175-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930