ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Մկրտչյանին՝ ընդգծել, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն։
Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը վստահության համար։
Կարդացեք նաև
Մկրտչյանը նշել է, որ ջանք չի խնայելու յուրաքանչյուր լոռեցու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։
ՀՀ ՏԿԵ նախարարություն