Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ՆԳՆ փրկարար ծառայություն