Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել և առգրավվել է երեք ատրճանակ

Սեպտեմբեր 08,2025 18:10

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչ 32-ամյա և Նորագյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդները ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ: Օգոստոսի 20-ին` ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Կիևյան փողոցում կանգնեցվեց 32-ամյա տղամարդու վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Նա և երկու ուղևորները ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:

Ուղևորներից մեկը վարորդի հետ նույն հասցեում բնակվող ազգականն էր, որի խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ: Մյուս ուղևորի` վերոհիշյալ 23-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ևս մեկ թմբուկավոր ատրճանակ` վեց փամփուշտով:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում. հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:
Երեքի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930