Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սեպտեմբեր 08,2025 19:58

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։

Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։

Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը:

Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով։

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930