«Մունք մենք ենք» հաղորդաշարի հյուրը Շուշիկ Գևորգյանն է, ում շատերն են ճանաչում իր թխած ժենգյալով հացի անմահական համի շնորհիվ։ Ժենգյալով հաց թխելու տաղանդը նա ժառանգել է տատիկից։
Մաճկալաշեն գյուղի ավանդույթներն ու սովորույթները, կենցաղն ու կոլորիտը այսօր էլ Շուշիկի ընտանիքի առօրյայի կարևոր մասն են։
Տատիկի դաստիարակությունը օգնում է նրան ներկա դժվարություններին դիմանալ աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու անսպառ եռանդով։
Կարդացեք նաև
Արցախի հեռուստատեսություն