«Մեր ռազմական ծախսերը չեն քչանալու, չէ՞։ Փաշինյանը նման բան չի ասել, չէ՞, չի ասել, որ կրկնակի նվազելու են։ Այսինքն՝ մեր բյուջեն լրիվ բավարար է, որ մի տարվա ընթացքում ծախսենք։ Ես վտանգ չեմ տեսնում», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ արձագանքելով պաշտպանունակությունը ուժեղացնելուն ուղղված բյուջեն չբարձրացնելու Փաշինյանի որոշմանը։
«Այսինքն՝ անկախ ամեն ինչից մենք շարունակում ենք զինվել։ Եթե Ադրբեջանն ասում է՝ ես 40 հատ ինքնաթիռ եմ առնում, մենք չպետք է հելնենք՝ վազենք ասենք՝ մենք էլ 30 հատ առնենք։ Մենք էդ հնարավորությունը չունենք, մենք զինվում ենք մեր ծրագրի համաձայն։ Եթե մենք ավելացնեինք ծախսերը, դա ազդակ կլիներ հարևան երկրին․ կասեին՝ տես, ռևանշիստներ են, ասում են՝ խաղաղության են գնում, բայց զինվում են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։