Ներքին գործերի նախարարությունը օրերս հրապարակեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կատարած կադրային փոփոխությունները։
Մեծ թվով պաշտոնաթող եղած ոստիկանապետերի ցանկում երկուսը Շիրակի մարզից են։ Պաշտոնից ազատվածներից մեկը Արթիկի ոստիկանապետ, գնդապետ Հարություն Ադամյանն է, որը, ըստ իր գործընկերների, դեռ 90-ական թվականներից է եղել ոստիկանական համակարգում․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Շիրակի մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում․ եղել է Ախուրյանի բաժնի պետը, մարզի քրեականի պետը։
Մյուսը՝ Անիի ոստիկանապետն է, գնդապետ Արթուր Ղազարյանը, որը չհասցրեց գոնե մեկ տարի ղեկավարել համայնքային ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնը։
Վերջինս երկար տարիներ եղել է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի պետի տեղակալը, կար ժամանակահատված եղել է նաև Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, ներկայիս ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանի տեղակալը։
Ինչպես տեղեկանում ենք police.am կայքից, այս պաշտոններում դեռ նոր նշանակումներ չկան։
Կարդացեք նաև
Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահ համակարգում կես լուրջ-կես կատակ ասում են, թե նրանք էլ ազատվել են SMS-ով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ