Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ո՞նց կարելի է էթիկայի բոլոր կանոնները ոտնահարել և միջին բուժաշխատողի կրթությամբ անձին ընտրել ՀՀ Առողջապահության ոլորտի օրենքները հաստատող հանձնաժողովի նախագահ։
Ամենայն հարգանքով ԱԺ պատգամավորի և միջին բուժաշխատողների կարևոր աշխատանքի նկատմամբ, սուբորդինացիան մասնագիտական ոլորտում պահպանելը գերկարևոր է։
ԱԺ պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանի կենսագրականը ստորև.
Կարդացեք նաև
2003թ. ավարտել է Երեւանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:
2004-2007թթ. աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր,
2007-2011թթ.՝ հերթափոխի պատասխանատու,
2011-2018թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր»: