Կալանավորվածի կինը դժգոհություն է հայտնում Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից: Նա նշում է, որ անհրաժեշտ բուժումները չեն ստանում և աչքաթողությամբ են բժշկական հետազոտություններն իրականացնում:
«Ես դժգոհություն ունեմ դատապարտյալների հիվանդանոցի հետ կապված, քանի որ գրեթե 7 ամիս է ամուսինս՝ Հովիկ Մեջլումյանը, չի ստանում որևէ բժշկական օգնություն ընդամենը 26.03.25 թվականին տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն այդտեղ ախտորոշվել է պիոդրոմոտրոֆիկ խոցեր, անջատված մանրէաբանական հետազոտությամբ բարձր կոնցեպտացիայով ինֆեկցիոնային մանրէ է հայտնաբերվել շատ արագ տարածվող, սակայն այս վերջինը չի նշվել իր տվյալների մեջ և հիվանդանոցից 30-ին դուրս է գրվել ունեցել է լյարդի հետ կապված լուրջ խնդիրներ, քրոնիկ հեպատիտ C, որը մինչև այսօր հերքվում է: Պահանջել եմ այդ հերքումը ապացուցող հետազոտության արդյունքը, սակայն փոխարենը ստացել եմ տեղեկանք դատապարտյալների հիվանդանոցից՝ առանց կնիքի:
Տրամադրվել է երեք սոնոգրաֆիկ հետազոտություններ, երեքում էլ հետազոտությունները տարբեր են եղել: Տվել են նաև հակացուցված դեղամիջոցներ»,- նշեց զրուցակիցը:
Հովիկ Մեջլումյանի կինը նշում է, որ առողջական խնդիրներով կալանավորվածներ էլի կան, որոնք անհրաժեշտ բուժօգնությունը չեն ստանում:
Կարդացեք նաև
«Դատապարտյալների հիվանդանոցից մեզ չեն տրամադրում ամբողջությամբ Մեջլումյանի հիվանդությունների պատմագիրը, որն օրենքով թույլատրելի է։ Դիմումներ գրել ենք, Հովիկն էլ տվել է լիազորագիր, որ մեզ տան, բայց չեն տվել։ Այսքան դիմումներից հետո ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն արձագանքում, հետազոտություն չեն իրականացնում: Եթե ասում են ամեն ինչ արել ենք, ապա թող ասեն, թե ինչու չկա դրական ազդեցություն: Ամուսնուս ստորագրությամբ թող ցույց տան, որ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է: Իրենք անընդհատ պնդում են, որ Հովիկը հրաժարվել է բուժումից, բայց չի եղել նման դեպք: Հովիկին պահել են սոված, անջուր, անխնամ պայմաններում»,- եզրափակեց կալանավորվածի կինը։
Նանիկ ԱՂԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում