Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ից 14-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի Եվրոպայի լրագրողների ֆուտբոլի առաջնությանը։
Նման ձեւաչափով առաջնությունն անցկացվելու է առաջին անգամ, մինչդեռ ֆուտբոլային մրցաշարը թվով 20-րդն է։ Առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով՝ 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից եւ այլն։ Առաջնության առաջին օրը կկայանան խմբային փուլի խաղերը, իսկ երկրորդ օրն առաջատար 8 թիմերը կմրցեն փլեյ-օֆֆ համակարգով։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչները Լիտվայի ժուռնալիստների միությունն է, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավոր «Yo Health»-ն է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: