«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ՖԲ գրառումը.
Մենք, որպես ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն, չենք կարող անտարբեր մնալ կին քաղաքական գործիչների անունին շարունակաբար հնչող սեքսիստական հայտարարությունների հանդեպ:
Չնայած Թագուհի Թովմասյանի հրապարակային պահանջին՝ Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ մուտք գործելուց առաջ թմրամիջոցների դեմ թեստավորման վերաբերյալ, և ոչ մի կերպ չարդարացնելով Թովմասյանի պահանջը, մենք ուզում ենք ընդգծել Հովհաննիսյանի՝ ի պատասխան հաջորդած հայտարարության սեքսիստական բնույթը:
Կանանց բարոյականության հարցը հաճախ է չարաշահվում քաղաքական նպատակներով, և սա անընդունելի է: Նման քաղաքական մթնոլորտը շարունակում է ծառայել հայրիշխանական գենդերային նորմերին, որոնց հիմնական նպատակը կանանց և այլ համակարգայնորեն անտեսված ձայների լռեցումն է:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին՝ սկսած Արթուր Հովհաննիսյանից, կառուցել բովանդակային քաղաքական դիսկուրս՝ առանց գենդերային հիմքով թիրախավորման միջոցով խնդիրը անձնական դաշտ տեղափոխելու:
Այսպիսով, քաղաքական խնդիրը անձնական վիրավորանքների վերածելը միայն մանիպուլյատիվ նպատակ է հետապնդում և չի նպաստում դրա իրական լուծմանը: