Սեպտեմբերի 6-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ հատուկ հանդիպում և վարպետության դաս երիտասարդ մարզիկների ու երեխաների համար։ Միջոցառման գլխավոր հերոսը հայկական սպորտի խոստումնալից և հեռանկարային թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան «Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը՝ կարևորելով սպորտի դերը նոր սերնդի դաստիարակության և առողջ ապրելակերպի խթանման գործում։
Վարպետության դասին մասնակցեցին ավելի քան 200 երեխաներ և թենիսի սիրահարներ Երևանից, Վանաձորից և Գյումրիից։ Երեխաները ջերմությամբ դիմավորեցին Էլինային և մեծ ոգևորությամբ խաղացին նրա հետ թենիսի դաշտում:
Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան նաև մասնակցել մրցույթ խաղին և նվերներ ստանալ։ Մասնակիցները նաև բազմաթիվ հարցեր ուղղեցին Էլինային, ով սիրով կիսվում էր իր փորձով և մարզական խորհուրդներով։ Այնուհետև երեխաները լուսանկարվեցին նրա հետ և ստանացան ինքնագրեր ու թեմատիկ փոքրիկ նվերներ։
Կարդացեք նաև
Էլինա Ավանեսյանը, ով «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականին ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և այժմ միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը, իր խոսքում նշեց․ «Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»։