Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում, կոռուպցիոն գործարքներ չե՞ք տեսնում. ավագանու անդամը Ավինյանին

Սեպտեմբեր 09,2025 12:40

Այսօր Երեւանի ավագանու նիստում քննարկվեց անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու ու համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշման նախագիծը:

-Երբ 2025-ին եկամտահարկի վերադարձի օրենքի գործողությունը դադարեց, մենք Երևանում լուրջ խնդիր ունենք, բազմաթիվ շենքերի շինարարությունն արդեն կանգնել է։ «Սահակյանշինը», որը Ծիծեռնակաբերդի խճուղին պետք է ավարտեր, կանգնել է, տասնյակ շենքեր կան, որ չեն շարունակում կառուցել, որովհետև ժողովուրդը չեն կարողանում տներ գնել։ Այստեղ լուրջ խնդիր է, որովհետև Կենտրոնական բանկը 6.75%-ով վարկեր է տալիս բանկերին, բայց բանկերը մի 10% էլ ավելացնում են վրան, մինիմում 15, 16, 17, մինչև 20, 25%-ով հիփոթեքային վարկեր են տալիս ժողովրդին։ Իսկ այլ, զարգացած երկրներում, կենտրոնական բանկը 4–4.5 տոկոսով է տալիս, բանկերը 0.5–1.5 տոկոս են ավելացնում և ժողովրդին վարկեր են տալիս 20-30 տարով,- անշարժ գույքի հարկի արտոնություններ սահմանելու նախագծին այսպես արձագանքեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը (լուսանկարում

-Հիմա ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք այստեղ դուք կոռուպցիոն գործարքներ չեք տեսնում կենտրոնական բանկից և բանկերի մենաշնորհային դիրքերով պայմանավորված։ Այո՛, պարոն Ավինյանն աչքերն է ֆռռացնում»,–շարունակեց Զարոկյանը,-Այսպես երկիրը չի կարող շարունակի, այս փուչիկը պայթելու է վերջապես ու առաջինը Երևանն է տուժելու։ Ես գիտեմ, որ սա քաղաքապետարանի կողմից լուծվող հարց չի, բայց դուք փոխվարչապետ եք աշխատել, պարոն Ավինյան, այս հարցը պիտի բարձրացնեք որպես քաղաքապետ, տոկոսների հարցը պիտի լուծվի»։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն արձանագրեց «Նախ արձանագրենք, որ մինչև 2022 թվականը ստացած բոլոր շինթույլտվությունների դեպքում, անկախ շինթույլտվության ժամկետից, եկամտային հարկի վերադարձի ժամկետից նրանք օգտվում են, այսինքն` իրենք եկամտահարկի վերադարձի տրամաբանությամբ կարողանում են վաճառել…Ինձ թվում է՝ «Սահակյանշինը» դրանից առաջ է ստացել շինթույլտվություն և ձեր մատնանշած խնդիրը ուղղակի եկամտային հարկի վերադարձի հետ կապ չունի»։

«Այսինքն` խնդիրը մնում է չլուծված, ուստի տուժելու են ժողովուրդը, այսինքն՝ պատճառ պիտի լինի, որ շատ շենքերի շինարարությունը կասեցրել են, որովհետև գնորդներ չկան։ Խնդիրը դուք պիտի մտածեք, որովհետև Ծիծեռնակաբերդի խճուղին այդպես էլ մնալու է, գոնե լուծում գտեք, այդ խճուղին սարքեք, այդպես քանի՞ տարի պիտի մնա»,- արձագանքեց Զարոկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930