Հայաստանում «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան կազմակերպության նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի ՖԲ գրառումը
Երեկ Ազգային ժողովում իրար մեղադրում էին թմրանյութեր օգտագործելու ու սեռավարակներ ունենալու մեջ:
Բացի նրանից, որ կնոջը սեռական հիմքով թիրախավորելը նպաստում է խտրականությանն ու սեքսիստական է, սեռավարակների հանգամանքը շահարկելը ստիգմատիզացնում է նաև այդ թեման: Նման խոսքը ամրապնդում է կարծրատիպը, որ սեռավարակները միայն մի քանի զուգընկեր ունենալուց կամ արտամուսնական կապերից կարող են առաջանալ, մինչդեռ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող կանայք մեծապես վարակվում են իրենց ամուսիններից:
Վերջերս շատ տղամարդիկ են գրում նրա մասին, որ ֆեմինիզմի ժամանակն անցել է, կանայք ունեն հավասար իրավունքներ, բլա-բլա-բլա։ Այս դեպքը նաև ցույց է տալիս, որ անգամ հայրիշխանական համակարգում իր տեղը գտած, հաջողությունների հասած, բիզնես ունեցող, քաղաքական կյանքին գործուն մասնակցություն ունեցող պատգամավոր կինը զերծ չի մնում սեքսիստական խոսքով թիրախավորվելուց։
Կարդացեք նաև
Ոչ մի կերպ չարդարացնելով սեքսիստական խոսքը՝ նաև ուզում եմ նշել, որ քաղաքական գործիչների կողմից թրմանյութեր օգտագործողներին պարբերաբար թիրախավորելը ողջունելի չէ: Թեև սա Հայաստանում մեծ խնդիր է, բայց դրանով թմրանյութեր օգտագործողներին չենք աջակցում ու ապրումակցում: Ծանր թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում պետք են մարդակենտրոն մոտեցումներ, զգայուն հանրային խոսք ու քաղաքականություններ հիմնված լավ օրինակների վրա: