Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխը պատին է տալիս, սպառնում է ընդդիմությանը»․ Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 09,2025 13:37

«Գլուխը պատին է տալիս, սպառնում է ընդդիմությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը չի՞ սպառնում։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի՝ իր էջում աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել` hամակարգչի դիմաց մուրճ՝ պողպատե մանդատ գրությամբ։

Անդրադառնալով խաղաղության հռչակագրին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Փաշինյանը վերցնելու է էդ ստորագրած թուղթը, որը բացի իրենից՝ ոչ մեկին պետք չի, մյուս ձեռքն էլ մուրճն ու ընկնի ՀՀ մարզերով մեր քաղաքացիներին խաբելու: Այս յոթ տարվա ընթացքում զարմանալիորեն, բայց ես սկսել եմ հասկանալ և կանխատեսել Փաշինյանի գործողությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930