Լրահոս
Օրվա լրահոսը

Նեպալում զանգվածային անկարգությունների պատճառով վարչապետը հրաժարական է տվել

Սեպտեմբեր 09,2025 14:21

2024 թվականի ամռանից Նեպալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շարմա Օլին հրաժարական տվեց՝ Նեպալի մայրաքաղաքում սկսված անկարգությունների պատճառով:

Մամուլի տվյալներով՝ Օլին մնում է Կատմանդուում և գտնվում է անվտանգ պայմաններում։ Ընդդիմադիր Ազգային-դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները ևս հայտարարել են իրենց հրաժարականի մասին։ Երեքշաբթի օրը բողոքողները ներխուժել են Կատմանդուի կառավարական համալիր։ Նրանք հրկիզել են խորհրդարանի շենքը, իշխող «Նեպալի կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակը և վարչապետի պաշտոնական նստավայրը։ Նեպալի բանակը նախարարներին դուրս է բերել նրանց կացարաններից ուղղաթիռների միջոցով։

Կատմանդուի միջազգային օդանավակայանը փակ է, բոլոր չվերթները՝ չեղարկված։ Բողոքողները ներխուժել են նաև Կատմանդուի Hilton հյուրանոցի շենք, որի տարածքում նկատվում է ծխածածկույթ:

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ անկարգությունների պատճառով 19 մարդ է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930