Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Հայաստանում են ոգեւորվել էլեկտրական մեքենաներով․ Գեղամ Նազարյան

Սեպտեմբեր 09,2025 15:52

«Բաժանորդ դառնալու համար, այդ թվում նաեւ՝ ավտոտնակներում, գումարը պատիկներով բարձրացրեցիք՝ դարձնելով խնդիր։ Հետո, մարդիկ խնդրից խուսափելու համար, պատուհաններից կաբելներով հոսանքը սկսեցին իջեցնել ավտոտնակ՝ ավտոմեքենաները լիցքավորելու համար։ Հիմա էլ ասում եք՝ քանի որ դա փաստ է, խնդիրը կա՝ համատարած, թեեւ անօրինական, բերել եք նախագիծ, որով ասում եք՝ թույլ տանք օրինականացնել անօրինական այդ միացումները, որոնք նաեւ անվտանգային խնդիրներ են առաջացնում։ Բայց, ստացվում է, որ ստեղծում եք խնդիր, այդ խնդրին իբրեւ թե լուծում է առաջարկվում՝ հետագայում առավել մեծ ու բարդ իրավիճակների առաջ կանգնելու հեռանկարով, սա անթույլատրելի մոտեցում է»,- խորհրդարանում «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ հանրամատչելի ձեւակերպելով նախագծի էությունը։

Ծովինար Վարդանյանը հակադարձեց՝ ասելով, որ ընդդիմադիր պատգամավորը քաջատեղյակ է, թե ինչպես է բաժանորդային վճարը բարձրացել․ «Ասել, թե ՔՊ-ն բերեց․․․ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել ՀԷՑ-ի հետ, ի՞նչ ներդրումներ պետք է լինեին․․․ այդ կաբելներն էլ նոր չեն։ Բայց այս նախագիծը կապ չունի ձեր ասածի հետ ու եթե ցանկանում եք քաղաքական հայտարարություններ անել՝ այս նախագիծը դրա առիթ չի կարող լինել»։

Ըստ նախագծի հեղինակների՝ սա նրա մասին է, որ ՀԷՑ-ի եւՀԾԿՀ-ի սահմանած կանոնները պետք է պահպանվեն։ Իսկ նշված խնդիրները մինչ այս էլ եղել են, այժմ էլ կան ու հավանաբար կլինեն։

Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց՝ իրավական հիմքերը ՔՊ-ն է ապահովել։

Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ եվրոպական երկրներից Նորվեգիան է էլեկտրամեքենաների օգտագործման թվով առաջին տեղում, իսկ Հայաստանում ոգեւորվել են եւ առավելապես տաքսոպարկերն են համալրվել չինական էլեկտրամեքենաներով։ Նա հարցրեց՝ օրենքով կարգավորումներ կա՞ն, թե որ շենքերի բակերում են թույլատրվում այդ մեքենաների լիցքավորումները, մի քանի տարի հետո, երբ այդ մեքենաների մարտկոցները շարքից դուրս գան, ի՞նչ է լինելու։

Գեղամ Նազարյանը խնդրեց նաեւ հստակեցնել՝ ինչի՞ մասին է նախագիծը, այդպես էլ հստակ պատասխան չստանալով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930