Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է կանեփ, մարիխուանա եւ «Խիմկայի» լուծույթ

Սեպտեմբեր 09,2025 16:25

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ ու պահում թմրանյութ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաշատցու հողամասում հայտնաբերվեց կանեփի չորս թուփ, իսկ բակում` մարիխուանայի նմանվող զանգվածներ և «Խիմկայի» նմանվող լուծույթով հարյուրգրամանոց պլաստիկ տարա:

Տանտերը հայտնել է, որ այդ բոլորն իրենն են, լուծույթն էլ ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:

43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930