Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը». Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է Վաշինգտոնի համաձայնագրերը. «Ազատություն»

Սեպտեմբեր 09,2025 16:40

Ադրբեջանի խորհրդարանն այսօր հատուկ նիստում քննարկում է Վաշինգտոնի համաձայնագրերը: Ելույթների առանցքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն է, որը պաշտոնական Երևանն անընդունելի է համարում:

Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ասել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերը վերջին տարիների Ադրբեջանի ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական հաջողություններից են. «Իլհամ Ալիևի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»:

«Խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրով նիստում չնշելով, որ Վաշինգտոնում այդ ճանապարհին արդեն Դոնալդ Թրամփի անունն են տվել, Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովն ավելի հեռուն է գնացել՝ հույս հայտնելով, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը. «Վաշինգտոնի հանդիպմանը ստացվեց միջազգային երաշխիք Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»։

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, այսօր նորից «Զանգեզուրի միջանցքից» սպասվող օգուտների մասին է խոսել՝ չհստակեցնելով, թե ինչ սկզբունքներով է գործելու այդ ճանապարհը:

«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», – հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930