Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պաշտոնյա․ «Թրամփի ճանապարհը» ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»

Սեպտեմբեր 09,2025 16:55

«Ազատություն» – Թրամփի ուղին՝ TRIPP-ը, ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անյելը։

АPA գործակալության փոխանցմամբ՝ Անյելը նաև նշել է, որ «Թրամփի ճանապարհը», «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։

Ամերիկացի պաշտոնյան Բաքվում է Միջին միջանցքի հարցերով ԱՄՆ սերտիֆիկացված առևտրային առաքելության պատվիրակության այցի շրջանակներում։

Այսօրվա ասուլիսի ժամանակ Քենեթ Անյելը նաև նշել է «մի կողմից Ռուսաստանն ու Իրանը չեն ցանկանում, որ այդ միջանցքը բացվի։ Թուրքիան, հակառակը, հանդես է գալիս դրա բացման օգտին։ Հայաստանը ևս շահագրգռված է այս գործընթացում, քանի որ այդ երթուղով անցնող բեռների համար մաքսատուրքի գանձումը շահավետ կլինի այդ երկրի համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930