Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը. Նարեկ Կարապետյան

Սեպտեմբեր 09,2025 17:10

Եթե դուք կամ ձեր շրջապատում հարևանները չունեն աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է, կուզենայի ներկայացնել Սամվել Կարապետյանի այս շաբաթվա ուղերձի մանրամասն բացվածքը, ինչի մասին է Սամվել Կարապետյանը հայտարարում և ինչ կարող է տալ «Մեր ձևով» շարժումը մեր երկրին։ Այս մասին տեսաուղերձում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում այս պահին պաշտոնապես կա 180 000 գործազուրկ, ոչ պաշտոնապես մինչև 500 000 մարդ աշխատանք չունի։ Պատկերացնում եք 3 միլիոնանոց երկրում 500 000 մարդ աշխատանք չունի, և երբ մենք նայում ենք մեր շրջապատին, նայում ենք, տեսնում ենք, որ ապրանքների և ամեն ինչի 90% ներմուծված է, հայկական շատ քիչ բան կա ձեր տանը, ամենայն հավանականությամբ։ Դա նրանից է, որ ինչ որ մենք ունենք մեր երկրում, ինչ ապրանքներ, որ գնում ենք, հիմնականում բերում են Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Ի՞նչն է խանգարում հայերին, որպես աշխատասեր մարդիկ, արտադրել դա Հայաստանում և չբերել 2000-3000 կմ-ից՝ Չինաստանից այստեղ։ Պատասխանը մեկն է՝ չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք՝ գործազրկությունը այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել, 3 միլիոնանոց մեր երկրում չի կարող լինել 500 000 մարդ աշխատանք չունեցող։ Ուղղակի պետք է արդյունաբերականացում լինի մեր երկրում, գործարաններ կառուցվեն այնտեղ, որտեղ ժամանակին եղել են, չեմ ասում նույն գործարանները, բայց նոր գործարաններ, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի ապրանքները ինքներս արտադրենք, քանի որ տարեկան 4 միլիարդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք։

Տարեկան 4 միլիարդ դոլարով մեր երկիրը աղքատանում է։ Այստեղ «Մեր ձևով» շարժումը առաջարկ է ունենալու մեզ, և մենք վստահենք, որ կկարողանանք ճիշտ առաջարկով լուծել գործազրկության հարցը, ոչ թե ամբողջապես, բայց մեծ մասամբ։

Երկրորդ բանը, որ կուզեի ասել, դա գյուղատնտեսությունն է, որի մասին մի օր ձեզ կներկայացնեմ։ Գյուղատնտեսության մեջ մենք աշխատում ենք մի կոնցեպցիայի վրա, որը կոչվում է մթերում, մթերում, մթերում։ Հիմնական խնդիրը Հայաստանի համար մթերման շատ ընկերությունների բացակայություն է։ Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են ապրանք, օրինակ «Սպայկան» և մյուս ընկերությունները։ Իրենց պես պետք է լինեն տասնյակ ընկերություններ, և այդ դեպքում հայկական ապրանքը կլինի մրցակցային, և գյուղացիները վերջապես կկարողանան թանկ վաճառել իրենց ապրանքը։

Միացեք մեզ և մենք իրար հետ կկարողանանք փոխել մեր հայրենիքը։ Շնորհակալ եմ»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930