Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Սեպտեմբեր 09,2025 18:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բրիտանական կողմից՝ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը։

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներ, Բրիտանական թանգարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու թանգարանների միջև մշակութային և մասնագիտական երկխոսության խորացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթն ամրագրում է համագործակցության նոր հեռանկարներ: Նրա խոսքով՝ 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր կետերից է, որը նաև ամուր հիմք է  հետագա համագործակցության զարգացման համար:

Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կխորացնի միջմշակութային համագործակցությունը՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը, նոր կապերի ձևավորմանը և մշակութային փոխանակումների զարգացմանը։

Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ  Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և ՄԹ- ում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել են Բրիտանական գրադարան։ Նրանք ծանոթացել են գրադարանի հավաքածուներին և աշխատանքային միջավայրին։ Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր համագործակցության վերաբերյալ։

Նախարարի տեղակալն այցելել է նաև այլ մշակութային հաստատություններ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930