Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը

Հոկտեմբեր 10,2025 23:13 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը:

Միջոցառումն իրականացվում է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Մինչև նոյեմբերի 30-ը կինոռեժիսորի 10 ֆիլմեր կունենան 30 ցուցադրություն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

 

Հոբելյանի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է վարպետի գրեթե բոլոր ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքները, որի արդյունքում հայ մշակույթի բացառիկ ժառանգության մաս կազմող ֆիլմերը նորովի են ներկայացվում միջազգային հեղինակավոր հարթակներում:

Ստեղծվել են նաև Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի նոր կինոազդագրերը, որոնք կինոմշակույթի կարևոր մաս են կազմում և տեղեկատվական գործիք լինելուց բացի՝ վիզուալիզացիայի լեզվով խոսում են տվյալ ֆիլմի, նրա փիլիսոփայության, ուղերձների, հայացքի և ասելիքի մասին։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031