Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ  «Արմդրոն Համայնք»-ը սովորեցնում է ապագայի տեխնոլոգիաները

Սեպտեմբեր 10,2025 10:55

Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։ Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաև հարցազրույցների և թեստերի արդյունքում։

Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթացել են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին և FPV* (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ են ստացել ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել են մրցութային ռազմավարությունները և ձեռք բերել համապատասխան հմտություններ։

«Ucom-ում մենք մշտապես ձգտում ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք խթանում են երիտասարդների տեխնոլոգիական կրթությունն ու ստեղծարար մտածողությունը։ FPV դրոնների ուսուցման այս ծրագիրը պատանիներին հնարավորություն տվեց ոչ միայն զարգացնել իրենց տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, այլև գտնել նոր մոտիվացիա՝ շարունակելու կրթությունն այս ուղղությամբ և միանալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքին», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք քայլ առ քայլ տարածում ենք ԱԹՍ մշակույթը Հայաստանում և ընդլայնում ենք մեր համայնքը։ Մեր գործընկերոջ՝ Ucom ընկերության աջակցությամբ, FPV դրոնների մրցարշավի իրականացումը և երեխաների անվճար դասընթացների մասնակցության հնարավորությունը ևս մեկ քայլով մոտեցրեցին մեզ Հայաստանում այս ոլորտի զարգացման, համայնքաշինության ամրապնդման և միջազգային համագործակցության մեր տեսլականին», – ասաց «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական ու գործնական քննություններ և ստացել ավարտական հավաստագրեր։ Լավագույն արդյունք ցուցաբերած պատանիները հնարավորություն ունեն միանալու «Արմդրոն համայնքի» հավաքական թիմի կազմին, որը հնարավորություն կտա FPV դրոնների ոլորտում միջազգային մրցարշավների ժամանակ ներկայացնել Հայաստանը։

Նշենք որ, Ucom-ի և «ArmDrone համայնք»-ի համագործակցության շրջանակներում այս տարվա մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որն ունեցավ 11-ից 60 տարեկան ավելի քան 40 մասնակից՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից։

* FPV drone (First-person view – դիտում առաջին հայացքից) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոց-ին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930