Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Իսաբեկյան. «Ցուցասրահը շատ նենգ ձեւով վերացվեց»

Սեպտեմբեր 10,2025 12:10

ՀՀ գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի ՖԲ գրառումը

Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը ևվերջապես հասան դրան, 2013 թվին բացված ցուցասրահը, որտեղ ցուցադրված էին Երեւան քաղաքին նվիրված Իսաբեկյանի 28 կտավները, շատ նենգ ձեւով վերացվեց։

Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնoրեն Սոնա Հարոթյունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։

Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից , որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել, թե ինչքան են ինձ խաբել և ցավ պատճառել, բայց ուզածները ի՞նչ է, ինչո՞ւ են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ, հասկանալ է պետք: Ընդհանրապես չէի ուզենա, որ այս ամենը քաղաքականացվեր և օգտագործվեր ինչ որ մարդկանց կողմից ինչ-ինչ նպատակների համար։ Կոնկրետ հասցեատերեր կան, և նրանց վերաբերմունքը և գործողությունները անհամատեղելի են Է. Իսաբեկյանի բարցարժեք ստեղծագործությունների նկատմամբ ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930