Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

«Ցավոք, ողջ երեկոյի ընթացքում «փնտրեցի» մեծ հային և այդպես էլ չգտա…». Հասմիկ Պապյան

Սեպտեմբեր 10,2025 13:35

Հասմիկ Պապյանի ՖԲ գրառումը երեկ կայացած միջոցառման մասին.

Այսօր օպերային թատրոնում նշում էին հայ մշակույթի պատմության կարևորագույն դեմքերից մեկի՝ Հայրիկ Մուրադյանի փառապանծ 120-ամյակը։ Մեծ սպասումներով և ակնածանքով էի գնացել հոբելյանին, քանի որ շատ բարձր եմ գնահատում Հայրիկի անգնահատելի գործը և նրա թողած ժառանգությունը։ Ցավոք, ողջ երեկոյի ընթացքում «փնտրեցի» մեծ հային և այդպես էլ չգտա…

Կազմակերպիչները արել էին ամեն ինչ, որպեսզի հնարավորինս «ժամանակակից» ներկայանա Մեծն ազգագրագետը, բանահավաքը և հայ մշակույթի Ռահվիրան։ Ոչինչ չունեմ մոդեռն լուծումների դեմ, հակառակը, ես դրա ջատագովն եմ։

Բայց հայ երաժշտության նվիրյալ մշակի կերպարը այսպես աղավաղելու, աղճատելու համար, հավատացեք մեծ տաղանդ է հարկավոր… Տխրությանս չափ չկա…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դեհ, Յարգելի Տիկին, գացէք՝ «Հաց Բերող»ին շիրիմին վրայ, ու այդտեղ լաց եղէք այսպէս… ինչպէս որ իր թաղումին…

    Տարինե՜ր շարունակ՝ Յեղափոխութիւն ուզեցիք, ու վերջապաէս յեղափոխութիւն ստացած, ձեր այդ Սասնա Հանգստափիչկների ծափահարութիւններով:

    Նախկիններին յաղթեցի՛ք, ՊՐԱՎՕՕՕ՜…

    Հիմա, ինչի՞ց էք գանգատում:

    Չնայածշ ինծի համար անցած են այն օրերը երբ կը ցաւէի՝ ՀՀ ոստիկանների մահուան համար… Այնուհանդերձ, Ձեր մեղքը աւելի ծանր է, քան թէ իմինս, որ դէմ էի այն – արիւնալի – յիմարութիւններուն, որոնց Դուք այդպէս զօրակցեցաք…

    Նկատի ունենալով տուեալ մեղքերի իւրաքանչիւրին հետեւանքներուն տարբերութիւնը…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930