Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինական ընկերությունը ապօրինի շահագործել է պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Սեպտեմբեր 10,2025 16:45

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրում գտնվող ավազահանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930